Խաղից առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել էր, որ հաղթանակի համար պետք է համառություն, ուժ և կամք, սակայն մի քանի րոպե առաջ ավարտված հանդիպման ելքը ընդհանրապես ցույց չտվեց Կատալան ֆուտբոլիստների կամքն ու ուժը: Խաղի հաշիվը այս անգամ բացեցին հակառակորդները, սակայն մի քանի րոպե հետո Ֆրանչեսկ Ֆաբերգասը հույս ներշնչեց երկրպագուներին և ասաց, որ «Բարսան» կարող է հաղել: Պիկեի ինքնագոլից հետո խաղի ելքը որոշված կարելի էր համարել, սակայն վերջին րոպեին Մեսսիի խփած գնդակը ոչ-ոքի պարգևեց Կատալաններին: Երկու միավոր կորցնելուց հետո Գվարդիոլայի սաները պետք է առաջ շարժվեն և մտածեն առաջիկա հակառակորդի՝ «Հոսպիտատելի» դեմ կայանալիք խաղի մասին: