Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Միլան հաջորդ հանդիպման համար հավաքական է հրավիրել Տիագո Ալկանտարային, Մունիեսաին, Կուենկաին, Բարտրային, Մոնտոյաին և Պլանասաին: Նոյեմբերի 10-ին իսպանացիները կհանդիպեն Էստոնիայի, իսկ 14-ին Շվեյցարիայի ընտրանու հետ: Խաղերը կանցկացվեն Մելիլյեում և Կորդոբայում: Դուրս է գալիս, որ Պեպ Գվարդիոլան չի կարողանա իր հայտացուցակում ներգրավել երկու ֆուտբոլիստների, ովքեր, ըստ նախնական որոշման, պետք է մասնակցեին Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչին:
|