| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:27 Յայա Տուրե.«Ակումբների միջև տարբերությունը ակնհայտ է» |
 Անգլիական առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» երկրպագուների բանակ է հավաքում իր հիանալի խաղի և հաղթանակների շնորհիվ: «Քաղաքացիները» այս տարի կարող են նաև դուրս գալ ՉԼ խմբային փուլ, ինչը դեռ չէր հաջողվում անցյալ տարիներին: Երկրպագուները և ֆուտբոլային մասնագետները արդեն հասցրել են «Մանչեսթեր Սիթին» համեմատել «Բարսելոնայի» հետ, սակայն թիմի կիսապաշտպան Յայա Տուրեն դեռ համաձայն չէ այդ մտքի հետ: «Ակումբների միջև տարբերությունը ակնհայտ է: «Բարսելոնան» վաղուց համարվում էր գրանդ ակումբ: Իսպանական ակումբին հավասարվելու համար մեզ պետք է մի քանի անգամ հաղթել Անգլիայի պրեմիեր լիգան և մի քանի գավաթներ: «Բարսելոնան» թոփ ակումբ է և հավասարվելը նրա հետ մի փոքր շուտ է» ,- Յայա Տուրեի խոսքերն է մեջ բերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 785 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|