Արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին, 11-րդ տուրում խփելով «Մալյորկայի» դարպասին 3-րդ գնդակը, երեկ երեկոյան դարձավ Իսպանական «Բարսելոնայի» թվով երկրորդ ռմբարկուն: 132-րդ գնդակ ունենալով իր ակտիվում, արգենտինացին շրջանցել է Վլադիսլավ Կուբալուին, ով իր կարիերայի ընթացքում «Բարսելոնայի» կազմում խփել է 131 գնդակ: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր ռմբարկուն 195 գոլով Սեզար Ռոդրիգեսն է, և հնարավոր է, որ Մեսսին մոտ ապագայում նրան էլ շրջանցի:
|