Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Կոդ ՛իվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն, ով այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», հայտարարել է, որ նրա թիմակից Դավիդ Սիլվան հիանալի կխաղար «Բարսելոնայում»: «Սիլվան կփայլեր «Բարսայում»: Նա շուտ է ադապտացվում ակումբների խաղաոճերին: Նա արագ ճեղքումներ է անում և հասնում է իր նպատակին: Ափսոսում եմ, որ նա այժմ հանդես չի գալիս Կատալոնիայում»,-եզրափակել է Տուրեն: Նշենք, որ վերջինս ասել է նաև, որ «Բարսան» չունի արժանի հակառակորդ և համարվում է Չեմպիոնների լիգայի ֆավորիտը:
|