Քիչ առաջ ավարտված Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի «Բարսելոնա» «Վիկտորիա Պլզեն» հանդիպման ժամանակ հաղթանակ տոնեցին հենց դաշտի տերերը: Առաջին րոպեներից Կատալոնական ակումբը գրոհում էր և հենց 10-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսիի փոխանցումից ծնվեց առաջին գոլը: 1-0 և «Բարսելոնան» Ինիեստայի շնորհիվ առաջին խաղակեսում հաղթանակած գնաց հանդերձարան: Երկրորդ խաղակեսում Գվարդիոլայի սաները չավելացրեցին այն, ինչին սպասում էին երկրպագուները, սակայն մրցավարի սուլիչից 10 րոպե առաջ Դավիդ Վիլյան կրկնապատկեց հաշիվը և վերջակետ դրեց հանդիպմանը: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» իր երկրորդ հաղթանակը տարավ ՉԼ 2011/12 մրցաշրջանում (առաջին հանդիպումը եղել է ոչ-ոքի «Միլանի» հետ, իսկ երկրորդում «Բարսան» հաղթել է Բելոռուսական «Բատե»ին):