Շարունակում ենք խոսել սանրվածքներից: Առաջին մասում մենք խոսեցինք Վալդեսի, Ինիեստայի, Աբիդալի, Կեյտաի, Պիկեի, Ֆաբրեգասի, Պույոլի, Չավիի, Վիլյաի և Ալվեսի սանրվածքների մասին: Այս անգամ կխոսենք մյուսների մասին: Դ՜ե սկսեցինք:Պեդրո Ռոդրիգես. Երիտասարդ հարձակվողը այդքան էլ ժամանակ չի ծախսում իր սանրվածքի վրա: Նրա խոսքերով, ավելի լավ է գծավոր բեղ պահել, քան երկարացնել մազերը: Ինչպես Պեդրոն, այնպես էլ Բուսկեթսը: Վերջինս, որը ավելի խնամողական է վերաբերվում իր մաշկին, մեկ-մեկ մոռանում է, որ պետք է ձեռքը վերցնի իր սիրելի սանրը:Չիլիացու այժմյա մազերի կտրվածքը ավելի շատ նմանեցվում է հայկական ավանդական սանրվածքին, սակայն տարիներ առաջ նա ձգտում էր իր մազերը նմանեցնել եվրոպական ոճին: Գագաթը խուճուճացնելով, նա ավելի շատ կենտրոնանում էր իր հագուստների ընտրության վրա, սակայն այժմ նա փոխվել է: Չգիտես, թե ինչն է պատճառը նրա ոճային փոփոխման:Եթե ապպա, ապա ինգո ... էէէ, ինչ եմ ասում ... եթե Ալկանտարա, ապա Տիագո :) Ֆիզիկապես Բրազիլացի, բայց հոգով Իսպանացի այս ֆուտբոլիստի մազերը շատ խիտ են: Սկզբում նա իր մազերը երկար էր պահում, որպեսզի վերջում հիանալի կտրվածքներ ստանար: (Ուշադրություն դարձրեք առաջին և 5-րդ նկարներին): Տիագոն առաջին թիմի ֆուտբոլիստ դառնալուց հետո չցանկացավ այդպիսի բաներով զբաղվել: Միգուցե հիմնական թիմը լրջացրեց նրան :) Շարունակելի ...
|