Երեկ երեկոյան «Բարսելոնան» սեփական հարկի տակ
ջաղջախեց «Ռասինգին»: Գոլերի հեղինակ դարձան Չավին և Մեսսին (2 գոլ):
Չնայած նրան, որ «Բարսելոնան» ուներ կորուստներ (Աֆելլայ, Ֆաբրեգաս, Սանչես) ,
կարողացավ վճռել հանդիպման ելքը առաջին խաղակեսում: Խաղի ընթացքում «Բարսելոնան» ևս մեկ խաղացող կորցրեց: Պիկեն
ըստ երևույթի չի խաղա 15 օր:Խաղից հետո Չավիեր Հերնանդեսը և Պեդրոն մամուլի ասուլիս տվեցին և
ասացին, որ հանդիպումը այդքան էլ չէր համապատասխանում «Բարսելոնայի»
լավագույն ցույց տված խաղերին: Գվարդիոլան այսօր խաղացողներին հանգիստ է
տվել և արդեն վաղը կանցկացնի պարապունք ՉԼ «Վիկտորիա Պլզենի» դեմ հանդիպման
համար: