Արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին հինգշաբթի ուշ երեկոյան Վենեսուելայից, որտեղ արգենտինայի հավաքականը հանդիպում է ունեցել, ժամանել է Կատալոնիա: Այդ չվերթի ժամանակ տեղի ունեցել անչափ զվարճալի պատմություն: Մեսսին սովոր է տուրիստական և առևտրային թռիչքներ կատարել, սակայն սովորական քաղաքացու համար դա այդքան էլ նորմալ չէ: Պատկերացրեք, որ դուք ինքնաթիռում ձեր կողքին տեսնում եք Մեսսիին: Վենեսուելական «El Universal»-ը պատմում է մեզ այդ հետաքրքիր դեպքը: Մեսսին այդ չվերթի վերջին ուղևորն էր և բարձրացավ ինքնաթիռ ամենավերջում: Նրանից առաջ բարձրացել էին Մասկերանոն և «Բարսելոնայի» ֆիզիկական պատրաստման մարզիչը: Մեսսիի հայտնվելուն պես ինքնաթիռում տեղի է ունենում իրարանցում և այդ ժամանակ ինքնաթիռը չի կարողանում թռիչք կատարել: Մեսսիին թաքցնելու համար նրան ուղեկցում են դեպի օդաչուի սենյակ, որը իհարկե օրենքի խախտում է համարվում, կողմնակի անձանց այտեղ հայտնվելու համար: Այդպես ամբողջ ուղևորման ժամանակ Մեսսին թաքնվել է ինքնաթիռում, իսկ խեղճ Մասկերանոն և այլ ֆուտբոլային անձինք պատասխանել են երկրպագուների հարցերին: