Ինչպես հաղորդում է 1in-ը, Wikipedia ազատ հանրագիտարանում իսպանացի ֆուտբոլային մրցավար Իտուրալ դե Գոնսալեսի մասին պատմող էջը վերախմբագրվել է, և ավելացվել է նրա մահվան թիվը: Մասնավորապես, հանրագիտարանի անգլերեն տարբերակում նշվում է. «Էդուարդո Իտուրալ դե Գոնսալես (ծնվել է 1967 թ. փետրվարի 20-ին՝ Առանկուդիագայում, մահացել է 2011 թ. հոկտեմբերի 11-ին՝ Դուբլինում)»: Իսպանացի մրցավար Իտուրալ դե Գոնսալեսը հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայացած Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարն էր: Նրա սխալից հետո «կարմիր քարտ» ստացավ և դաշտից հեռացվեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ինչի հետևանքով Հայաստանը պարտվեց 1:2 հաշվով: