Ինչպես հաղորդում է marca.com-ը, Իսպանիայի հավաքականի մարզման ժամանակ Սերխիո Բուսկեթսն ու Ռաուլ Ալբիոլը կոնֆլիկտ են ունեցել իրար հետ և Կատալան ֆուտբոլիստը հարվածել է Ալբիոլի աչքին: Վերջինիս նկարը հայտնվել էր Սերխիո Ռամոսի Թվիթթերյան պատին: Այժմ RFEF-ը ցանկանում է պատժամիջոցներ կիրառել երկու ֆուտբոլիստների համար, որոնք հանդիսանում են Իսպանիայի առաջնության գրանդ ակումբի ֆուտբոլիստներ: