| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
00:34 Մրցավարն ամեն ինչ հարամ արեց ... |
 Քիչ առաջ Դուբլինում ավարտվեց Իռլանդիա-Հայաստան Եվրո 2012-ի ընտրական փուլի վճռորոշ հանդիպումը: Չնայած նրան, որ մեր հավաքականի տղաներն ի սկզբանե դաշտում շատ ավելիլավ տպավորություն էին թողնում, Հայաստանի ազգային հավաքականը ցավալիորեն պարտվեց 2-1 հաշվով: Նկատենք, սակայն, որ այդ պարտությունն անցավ ոչ առանց կողմնակի աջակցության: Հանդիպման վայ-մրցավար բասկ Իտուրալդե Գոնսալեսը անհիմն կերպով դաշտից հեռացրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն՝ նրան մեղադրելով ձեռքով խաղի մեջ: Նկատենք, սակայն, որ այդ դրվագրի կրկնապատկերում ակնհայտ երեւում է, որ Բերեզովսկին տուգանայինից դուրս խաղաց ոչ թե ձեռքով, այլ կրծքով: Մրցավարը ողջ խաղի ընթացքում կարծես թե չէր նկատում իռլանդացիների շատ կոպիտ խաղը՝ այս կերպ առաջացնելով ոչ միայն հայ, այլ նաեւ միջազգային մարզական մեկնաբանների զայրույթն ու տարակուսանքը: Համենայն դեպս, Հայաստանի հավաքականը պարտվեց, սակայն այս առաջնությունը թողեց իբրեւ հաղթող՝ վերջին տասնամյակներում ցույց տալով ամենահրաշալի ֆուտբոլն ու գեղեցիկ խաղը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 949 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|