Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչը, ով այժմ հանդես է գալիս Իտալական Ա սերիայի լավագույն ակումբներից մեկում՝ «Ռոմայում», նշել է, որ էլ երբեք ետ չի վերադառնալու «Բարսելոնա», եթե նույնիսկ նրան խնդրի Գվարդիոլան: «Նույնիսկ եթե Գվարդիոլան ինձ ետ կանչի, ես չեմ վերադառնա «Բարսելոնա: Ես այնտեղ տարիների փորձ ունեի և արժանի չէի այսպիսի հարաբերությունների: Ես դեռ ՉԼ եզրափակչից հետո էի որոշել լքել ակումբը: Գիտեի, որ չեմ հայտավորվի և չեմ մասնակցի հանդիպմանը: 3-1 հաշվից հետո էլ մոռացան իմ մասին և այդ պահին ես վերջնականապես հասկացա, որ պետք չէի թիմին»,-եզրափակել է Բոյանը:
|