Բժիշկը խորհուրդ չի տալիս Աբիդալին դուրս գալ խաղադաշտ
Ինչպես հաղորդում է AS-ը, Իսպանական «Բարսելոնայի» գլխավոր բժիշկ Ռիկարդ Պրունան խորհուրդ է տվել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչին Էրիկ Աբիդալին խաղադաշտ դուրս չբերել: «Էրիկի մոտ ջղաձգումներ եմ նկատում: Նա պետք է հանգստանա մոտ 7-ից 10 օր: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան վերանայել է բոլոր այն հանգամանքները և հաշվի չի առել, որ Աբիդալը վնասվածք ունի: Խորհուրդ չէի տա դիմել ռիսկի և վտանգի տակ դրվի Աբիդալի ֆուտբոլային կարիերան» ,- եզրափակել է Պրունան: Հիշեցնենք, որ Աբիդալը վնասվածք է ստացել «Սպորտինգ Խիխոնի» դեմ հանդիպման ժամանակ: