Մուսթաֆա Օզիլ. «Բարսելոնայում բոլորը գնում են Մեսսիի ետևից»
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալ Մադրիդի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի հայրը հայտարարել է, որ նրա որդին մինչ այժմ չի ցուցաբերել իր հիանալի խաղը «սերուցքայինների» կազմում: Կրտսեր Օզիլը ունի այդ ամենի բացատրությունը: «Ահա դիտեք Բարսելոնայի մասնակցությամբ հանդիպում և կհամոզվեք, որ այնտեղ բոլորը գնում են Մեսսիի ետևից: Օզիլը նույնպես իր ակումբի 10-ն է, սակայն ոչ ոք նրա հետ միասնական ֆուտբոլ չի խաղում: Իմ տղան ամեն հանդիպման ժամանակ վազում է 12-ից 14 կմ, պայքարում է գնդակի համար և փոխանցումներ կատարում, իսկ այդ ընթացքում նա չի կարողանում ցուցաբերել իր ամբողջ կարողությունը»,- եզրափակել է Օզիլի հայրը: