Ինչպես հաղորդում է հայկական 1-ինը, Infostrada-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնա»-ն գերազանցել է Մադրիդի «Ռեալ»-ի «հավերժական» ռեկորդը։ Դա տեղի է ունեցել երեկ՝ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում կայացած Խիխոնի «Սպորտինգ»-«Բարսելոնա» հանդիպման ժամանակ, որն ավարտվել է «Բարսելոնա»-ի նվազագույն առավելությամբ. հանդիպման ժամանակ միակ գոլի հեղինակ է դարձել Ադրիանոն։ «Սպորտինգ»-ի հետ հանդիպումը «Բարսելոնա»-ի համար դարձավ 24-րդ արտագնա անընդմեջ հանդիպումը, որում նրան հաջողվում է դառնալ գոլի հեղինակ։ Դրանով կատալոնացիները գերազանցեցին դեռևս 1951/52 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալ»-ի սահմանած «հավերժական» ռեկորդը։