Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Ադրիանոն հայտարարել է, որ թիմի համար նա նույնիսկ պատրաստ է շաբաթներով նստել պահեստային նստարանին: «Ինձ այդքան էլ չի հուզում այն փաստը, որ ես պահեստային ֆուտբոլիստ եմ դարձել: Միևնույն է: «Բարսելոնան» հիանալի ակումբ է, իսկ Պեպը հրաշալի մարզիչ: Նրանք գիտեն, թե ինչ են անում: Իմ նպատակը թիմին օգուտ տալն է և իմ կարծիքով ես կարողանում դա անել»,-եզրափակել է բրազիլացին: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Ադրիանոյին գնել է անցյալ տարի 9,5 մլն եվրոյի դիմաց:
|