Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան վնասվածքից հետո շարք է վերադարձել, սակայն պարզ չէ, կխաղա արդյոք այսօրվա խաղին, թե ոչ: Հիշեցնենք, որ վերջինս իր վնասվածքը ստացել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Բարսելոնա» «Միլան» խաղի ժամանակ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ինիեստան շարք կվերադառնա ավելի ուշ՝ 4 շաբաթից:
|