Բացի Լեոնել Մեսսիից , «Բատեի» խաղում աչքի է ընկել նաև Իսպանացի Պեդրո Ռոդրիգեսը: Բանն այն է, որ վերջինս էլ կարողացավ հավասարվել Լադիսլաո Կուբալային: Պեդրո Ռոդրիգեսը «Բատեի» դեմ հանդիպման ժամանակ խփել է գնդակ և իր հաշվին գրանցել 11 գնդակ Եվրոգավաթների խաղերի ընթացքում: 11 գնդակ ՉԼ-ում, 1 գնդակ Եվրոպայի սուպերգավաթում և 2 գնդակ Թիմային Մունդիալում խփելով Պեդրոն հավասարվեց լեգենդար ֆուտբոլիստին: «Բարսան» խփել է 23 գնդակ իրար հետևից, ինչը նույնպես ռեկորդ է: Մեսսին այս մրցաշրջանի պաշտոնական 10 խաղերում խփել է 14 գնդակ: Հիշեցնենք, որ «Բատե» «Բարսելոնա» հանդիպման ամբողջ վիդեոն կարող եք բեռնել այստեղից