Խաղից հետո «Բարսելոնայի» մարզիչ
Պեպ Գվարդիոլան նշել է, որ Բելառուսական ակումբը ավելի լավ
տպավորություն է թողել իր վրա: «Ես չեմ ցանկանում ասել, որ խաղը
հեշտ ստացվեց մեր համար: Սկզբում դժվար էր առաջին գոլը հեղինակելը, սակայն
դուք արդեն տեսաք, որ առաջին գոլից հետո թիմը ավելի բացվեց: 5 գնդակ խփելը
չի նշանակում, որ մենք դուրս էինք եկել զբոսնելու: Պատրաստվում ենք հաջորդ
խաղին»,- եզրափակել է
Գվարդիոլան: