![http://barca.ru/gallery/albums/userpics/10001/normal_610x%7E10713.jpg](http://barca.ru/gallery/albums/userpics/10001/normal_610x%7E10713.jpg) «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին խոսել է երեկվա և հաջորդ խաղի մասին: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան «Բարսելոնան» ջաղջախեց «Ատլետիկո Մադրիդին», իսկ Լիոնել Մեսսին դարձավ խաղի հերոս, խփելով 3 գնդակ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին, որոնք հիանալի խաղ անցկացրեցին ինձ հետ: Այսօրվանից մենք կպատրաստվենք Չեմպիոնների լիգայի հանդիպմանը: Խմբում 4 ակումբներն էլ ունեն մեկական միավոր, և իմ կարծիքով այդ թիվը հաջորդ հանդիպմանը կավելանա 3-ով: Չենք թերագնահատում մրցակցին, սակայն մենք էլ գիտենք, թե ինչ ենք անելու»,-եզրափակել է Լիոնել Մեսսին:
|