Ինչպես նշում է AP-ը, Լեգենդար Արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոննան պատմել է, որ «Ռեալ Մադրիդին» խորհուրդ էր տվել գնել Սերխիո Ագուերոյին, սակայն վերջինս տեղափոխվել էր «Մանչեսթեր Սիթի»: «Ես իրոք Ռեալին խորհուրդ էի տվել գնել Ագուերոյին: Նա կարող էր դառնալ մադրիդյան ակումբի առաջատարը: Այդ ժամանակ «Ռեալը» կարող էր հավասարվել «Բարսելոնային» և հիանալի մրցակից վերջինիս: Բայց նրանք չարեցին դա և պարտվեցին: Ես շատ եմ սիրում իմ փեսային և գիտեմ, որ «քաղաքայինները» հպարտանում են նրանով»,-եզրափակել է Դիեգոն: