Պատմությունը սկսվել էր 2011 թվականի հունվարին, երբ Լիոնել Մեսսին ծանոթացավ 10 ամյա երեխայի հետ, որը տառապում էր Լորին Սենդրոու սինդրոմով*(համախտանիշ): Դա շատ հազվագյուտ հիվանդություն է, որը կարող է տանել մարդուն դեպի վերջույթների աննորմալ զարգացման: Երեխան, որը եկել էր «Բարսելոնա», կարողացավ տեսնել և նույնիսկ խաղալ իր կուռքի հետ: Барса TV-ին տրված հարցազրույցում տղան նշել է, որ Մեսսիին արդեն կարող է լիովին համարել ամենահարազատ ընկեր: Մեսսին նրան գնդակ նվիրելուց հետո խոսք էր տվել, որ հատուկ նրա համար հաջորդ հանդիպումներում հիանալի գոլե կխփի: Արգենտինացին չմոռացավ իր խոստումը և հենց «Օսասունայի» դեմ պայքարում ձևակերպեց հեթ-թրիկ: