Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Վալենսիայի» երիտասարդ կիսապաշտպան Սերխիո Կանալեսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ պայքարի մասին: «Երեք խաղ անընդմեջ մենք մեր դարպասը անառիկ պահելով ուրախացրել ենք մեզ և մեր երկրպագուներին: Խաղալով «Բարսելոնայի» հետ մենք չենք վախենում պարտվելուց: Մեծ պատերազմ է լինելու 3 միավորի համար: Ցանկանում եմ նաև մեկնաբանել «Ռեալի» պարտությունը: Նշեմ, որ ակումբը թերագնահատեց մրցակցին, սակայն բոլորն էլ և պարտվում են, և հաղթում»,- եզրափակել է Կանալեսը: