Ինչպես տեղեկացանք Sport.es-ից, «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն նույնիսկ վերականգնված ժամանակ էլ չի կարող հանդես գալ «Բարսայի» մեկնարկային կազմում: Այսօր առավոտյան տեղեկություններ տարածվեցին, որ Պիկեն մարզվում է գլխավոր թիմի հետ, սակայն մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ Պեպը չի հայտավորելու Խերարդին հիմնական կազմում: Հիշեցնենք, որ Պիկեն վնասվածք է ստացել «Պորտուի» դեմ խաղի ժամանակ: