Իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Four Four Two-ին տված հարցազրույցում նորից հիշել է անցյալ մրցաշրջանի ՉԼ եզրափակիչ «Բարսելոնա» «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Հիշեցնենք, որ վերջիններս 3-1 հաշվով հաղթանակ տոնեցին անգլիացիների նկատմամբ: «Եթե ինչ-որ մեկը մտածում է, թե մենք հեշտորեն ենք հաղթանակ տոնել, ապա այդ մարդը սխալվում է: Անգլիան շատ հարուստ մշակութային և ֆուտբոլային երկիր է: Անգլիական թիմերում խաղում են շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Ինչ վերաբերվում է Մանկունիանցիներին, ապա ասեմ, որ մենք հիանալի էինք գնդակին տիրում և կարողանում էինք պահերը օգտագործել»,- եզրափակել է Մեսսին: