Ստացվեց այնպես, որ «Բարսելոնայի» նախկին՝ այժմյա «Ռոմայի» հարձակվող Բոյան Կրկիչը 2007 թվականի սեպտեմբերի 16-ին առաջին անգամ մասնակցեց «Բարսելոնայի» պաշտոնական հանդիպմանը:Վերջիններս խաղում էին հենց «Օսասունայի» հետ: Այն ժամանակ սերբական արմատներ ունեցող ֆուտբոլիստը 17 տարեկան էր: Այդ իրադարձությունից անցել է 4 տարի: Մեր կայքի անցած հարցմանը մենք անդրադարձել էինք Բոյանին և նշել էինք, թե արդյո՞ք նա պետք չէր «Բարսելոնային»: Մասնակիցների մեծամասնությունը քվեարկել էր Բոյանին դեմ, իսկ ավելի քիչ՝ մոտ 35 %-ը քվեարկել էր Բոյանին կողմ և չէր ցանկացել, որպիզի նա լքեր ակումբը: Չնչին ձայներ ունեցող «դժվարանում եմ պատասխանել» հարցին պատասխանել էին 17 հոգի: