Քիչ առաջ ավարտված Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Բարսելոնա» «Օսասունա» հանդիպումը ցնծեց բոլորին: Առաջին իսկ րոպեներից «Բարսան» տրամադրված էր մարտական և հենց 5-րդ րոպեին Արգենտինացի հրաշամանուկ Լիոնել Մեսսին բացեց հաշիվը: Քիչ անց այն կրկնապատկեց «Արսենալի» նախկին ավագ Ֆրանսեսկ Ֆաբրեգասը և այդպես շարունակ, մինչ 8-րդ գոլը: Հիանալի հանդիպում և հիանալի տրամադրություն: Պեպ Գվարդիոլայի սաները արժանիորեն վաստակեցին այդ 3 միավորները: