Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Ռուսաստանյան «Անժիի» ֆուտբոլիստ Սամուել Էտո'օյի դատարանական հարցերը կապված «Բարսելոնայի» հետ ավարտվել են: Կամերունացի հարձակվողը հրաժարվել է այն 3 մլն եվրոյից, որը երկար տարիների ընթացքում պահանջում էր ակումբից: Հիշեցնենք, որ Էտո'օն պնդում էր, թե «Բարսելոնայից» «Ինտեր» տեղափոխված գումարի 15 %-ը նրանն էր: Դատարանը մերժեց սևամորթ ֆուտբոլիստին 2010թ. ապրիլին, սակայն վերջինս մինչև վերջ ցանկանում էր ստանալ այդ գումարը: Այնուամենայնիվ, կողմերը այժմ եկան համաձայնության: