Ինչպես հաղորդում է elmundodeportivo.es-ը, «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Ալեքսիս Սանչեսի և Անդրես Ինիեստայի բացակայությունից կարող է օգտվել Իբրահիմ Աֆելլայը և ստանալ ավելի շատ խաղային պրակտիկա: «Միլանի» հետ հանդիպման ժամանակ Աֆելլայը դուրս եկավ խաղադաշտ, սակայն վերջին րոպեները ֆուտբոլիստին այդքան էլ չբավականացրեցին: Երկու առանցքային ֆուտբոլիստների բացակայության ժամանակ Իբրահիմը հնարավոր է ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ և հնարավոր դեպքում նույնիսկ ամրապնդվել հիմնական կազմում: