Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ ապագայում կցանկանար դառնալ «Բարսելոնայի» նախագահ: Վերջինս սակայն 100 %-ով համոզված չէ, որ երազանքը կդառնա իրականություն: «Այո, ես ցանկանում եմ դառնալ «Բարսելոնայի» նախագահը: Չգիտեմ, հնարավոր կլինի այդ ամենը, թե ոչ: Ժամանակը ցույց կտա: Ցանկանում եմ նշել, որ լինելով «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, արդեն իսկ ապահովվում ես քո երջանկությունը ամբողջ կյանքում: Մենք ունենք հիանալի երկրպագուներ, որոնք միշտ մեր կողքին են» ,-եզրափակել է Պիկեն:
|