Ֆաբրեգաս. «Արսենալի մասին երբեք վատ բաներ չեմ ասել»
Վերջերս սպորտային ԶԼՄ-ները աղմուկ էին բարձրացրել: Նրանք պնդում էին, որ վերջերս «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը վատ է արտահայտվել իր նախկին թիմի` «Արսենալի» մասին: «Ես երբեք վատ չեմ արտահայտվել «Արսենալի» մասին, սակայն մարդիկ թերթերում ամեն ինչ հորինում են: Ես կարծում եմ, որ դա ոչ պրոֆեսիոնալ քայլ է լրագրողների կողմից: Ես ցանկանում եմ ակումբին այն ամենը, ինչը կցանկանար յուրաքանչյուր Կանոնիրյան երկրպագու: Ես «Արսենալի» շնորհիվ դարձել եմ հիանալի ֆուտբոլիստ և այժմ հանդես եմ գալիս «Բարսելոնայում»,- տեղադրել է Ֆաբերգասը իր Թվիթթերյան ըքաունթի պատին: