Ինչպես նշում է Marca-ն, «Մանչեսթեր Սիթիի» նպատակն է լինելու «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկեթսը: Մի շարք Իտալական և Անգլիական ԶԼՄ-ների խոսքերով, «Քաղաքացիները» Կատալան ֆուտբոլիստի համար կարող են վճարել 41 մլն եվրո: «Սիթին» չի պատրաստվում գնել նրան ձմռանը, որովհետև վերջինս «Բարսելոնայի» կազմում մասնակցելու է ՉԼ-ի խմբային փուլին և գնվելուց հետո չի կարող օգնել «քաղաքացիներին»: Չնայած նրան, որ գումարը ահռելի է, Գվարդիոլան կտրականապես մերժել է և չի պատրաստվել նույնիսկ քննարկել, իսկ Բուսկեթսը հայտարարել է, որ ցանկանում է իր կարիերան ավարտել այնտեղ, որտեղ սկսել է ֆուտբոլային առաջին քայլերը:
|