Ինչպես հաղորդում է Marca-ն, Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան մեկնաբանել է Իբրահիմովիչի բացակայությունը և նշել, որ շատ է ափսոսում վերջինիս համար: «Ափսոս, որ նա մեր դեմ չի խաղալու: Միշտ ուրախ եմ տեսնել նրան, թե՛ նույն, թե՛ հակառակորդ թիմում: Չեմ վախենում խաղալ Վան Բոմմելի դեմ: Ես նրա հետ պրոբլեմներ չեմ ունեցել, երբ վերջինս հանդես է եկել «Բարսայում»: «Սոսյեդադից» հետո մենք առավել ուշադիր ենք խաղալու «Միլանի» հետ»,- եզրափակել է Ինիեստան:
|