Ադրիանո Գալիանին, որը Իտալական «Միլանի» փոխնախագահն է, հայտարարել է, թե վերջիններս վախենալու ոչինչ չունեն և մահացու պայքար են ցուցադրելու «Բարսելոնայի» դեմ: Հիշեցնենք, որ վաղվա հանդիպման ժամանակ խաղադաշտ դուրս չի գա Զլատան Իբրահիմովիչը: Վերջինս երեկ տեղի ունեցած մարզման ժամանակ ստացել է վնասվածք և չի կարող օգնել «Միլանին»: «Մենք անհանգստանալու ոչինչ չունենք: Իբրահիմովիչի վնասվածքը մեզ չի խանգարի: Խաղադաշտ դուրս կգան կամ Պատոն, կամ էլ Կասանոն, որոնք նույնպես չեմպիոններ են» ,- ասել է Գալիանին Football Italia-ին տված հարցազրույցի ժամանակ: