Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսը հայտարարել է, որ Խոսեպ Գվարդիոլան լավագույն մարզիչն է և նշել է, որ օրերից մի օր նրանք էլ պետք է դառնան պահեստային նստարանի ֆուտբոլիստ: «Իմ կարծիքով Գվարդիոլան ֆուտբոլային պատմության մեջ լավագույն մարզիչն է: Նա փոխեց ֆուտբոլային էվոլուցիան և մեր մեջ դրեցին հիանալի կամքի ուժ: Փիլիսոփայությունը ինձ դուր է գալիս: Եթե նա որոշումներ է կայացնում, ապա մենք չենք հակաճառում նրան: Օրերից մի օր մենք էլ ենք դառնալու պահեստային նստարանի ֆուտբոլիստ, նույնիսկ Մեսսին»,- եզրափակել է Չավին: