Ալկանտարա եղբայրները տարբեր ճաշակներ ունեն: Ինչպես արդեն գիտենք, Տիագո Ալկանտարան այժմ հանդես է գալիս Իսպանիայի հավաքականի կազմում, սակայն նրա եղբայրը՝ Ռաֆինյան, ցանկանում է հագնել Բրազիլական մարզաշապիկ: «Դա նրա որոշումն է, ես չեմ կարող նրան ասել, թե ինչ անի: Ես մանկուց ցանկանում էի հանդես գալ Իսպանիայի հավաքականի կազմում, սակայն եղբայրս այլ կարծիքներ ուներ: Մենք հարգում ենք նրա որոշումը» ,- եզրափակել է Տիագոն:
|