Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Արգենտինայի նորընտիր ավագ Լիոնել Մեսսին Նիգերիայի հանդիպումից հետո (3-1) կիսվել է իր տպավորություններով և նշել, որ չի նեղացել Նիգերիացի պաշտպաններից, որոնք վերջինիս անխնա տապալում էին գետնին: «Ինձ վնասվածքները չեն հուզում, որովհետև խաղից ես ավելի հաճույք եմ ստանում և ադրենալինը չի թողնում ցավ զգալ: Շատ հետաքրքիր խաղ ստացվեց: Պարտություններից հետո այս հաղթանակը մեզ բարոյապես և հոգեպես ուժեղացրեց: Մեծ հաճույք ստացա խաղից, չնայած նրան, որ իմ դեմ պայքարող պաշտպանները մի քիչ կոպիտ էին: Հաղթանակը կոգեշնչի մեզ և մենք կպայքարենք նույն ոգով» ,- եզրափակել է Լիոնել Մեսսին: