«Բարսելոնայի» և Արգենտինայի հարձակվող Լեոնել Մեսսին խոստովանել է, որ ցանկանում է օրերից մի օր վերադառնալ Արգենտինա և հանդես գալ «Նյուելլս Օլդ Բոյզի» կազմում: Մանուկ հասակում Մեսսին մարզվել է հենց Արգենտինական այդ թիմում: «Երբ ես փոքր էի, երազում էի խաղալ Արգենտինայի առաջնությունում՝ «Նյուելլս Օլդ Բոյզի» կազմում: Ես մինչև ուշ գիշեր մնում էի, որպեսզի դիտեի նրանց խաղը»: Մեսսին նաև նշել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մարադոննան է, ոչ թե Պելեն: «Չեմ տեսել Պելեի խաղը, սակայն համոզված եմ, որ Մարադոննան ավելի լավն է»,- եզրափակել է Մեսսին:
|