Իսպանացի հարձակվող Բոյան Կրկիչը, որը վերջերս «Բարսելոնայից» տեղափոխվեց Իտալական «Ռոմա», անկեղծացել է, ասելով, որ շատ է կարոտել Կատալոնիան: «Ես կարոտում եմ Կատալոնիան, կարոտում եմ ընկերներիս, ակումբի անձնակազմին: Անկեղծ ասած ընկերներիս կարիքը շատ եմ զգում: Նոստալգիան և՛ տանջում է, և՛ ուրախացնում: Չեմ մոռանա ոչինչ»,- եզրափակել է երիտասարդ հարձակվողը: Չնայած նրան, որ Բոյանը տխուրը, նա նշել է, որ ճիշտ որոշում է ընդունել և տեղափոխվել է այլ ակումբ: «Ես երջանիկ եմ «Ռոմայում»: «Բարսայի» խաղերը ես դիտում էի կամ պահեստայինների նստարանից, կամ էլ հեռուստացույցով: Լուիս Էնրիկեն շատ բան փոխեց»,- ասել է Բոյանը «Ռոմայի» պաշտոնական կայքի հարցազրույցում:
|