Երեկ, սեպտեմբերի 2-ին ուշ երեկոյան կայացած Իսպանիա-Չիլի հանդիպման վերջնամասում ծեծկռտուք է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կոշտ է խաղացել «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստայի դեմ: Հանդիպման ավելացված ժամանակում Վիդալը պայքարել է Ինիեստայի հետ և խլել գնդակը, ինչին իսպանացի ֆուտբոլիստն արձագանքել է` Վիդալի հասցեին արտահայտություններ անելով և վերջինիս կողմից պատասխաններ ստանալով: Այդ պահին վրա է հասել «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան և հարվածել Վիդալի դեմքին: Մինչ Վիդալը փորձել է պատասխանել Արբելոային Չիլիի հավաքականի միանգամից մի քանի ֆուտբոլիստներ հարվածների տարափ են տեղացել «Ռեալի» պաշտպանի վրա: Այնուհետև ամեն ինչ խառնվել է, և երկու հավաքականների ֆուտբոլսիտներն ու պահեստայինները սկսել են քաշքշել իրար: Որոշ ժամանակ անց կրքերը հանդարտվել են: Նշենք, որ Իսպանիա-Չիլի ընկերական հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով: