Ինչպես հաղորդում է AS-ը, Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան մեկնաբանել է նրանց վերջին հանդիպումը: Այս անգամ «Բարսելոնայի» հակառակորդը «Պորտուն» էր, որը պարտվեց Կատալաններին 2-0 հաշվով: «Մենք շատ գոհ ենք մեր արդյունքից: Այսպես շարունակելը շատ լավ է: Կարծում եմ առաջնության սկսվելուց առաջ այսպիսի հաղթանակը մեզ ոգեշնչեց: Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին, որոնք մինչև վերջ մնում են թիմի հետ: Ուրախ եմ նաև նրա համար, որ Մեսսին մեր թիմից է: Անկասկած, նա թիմի լավագույնն է: Առանձնապես Մեսսին խաղը տանում է իր ետևից, ոչ թե խաղն է տանում Մեսսիին»,- եզրափակել է Դավիդ Վիլյան: