«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երեկ տեղի ունեցած խաղից հետո մոտեցել է տրիբունաներին և ժեստով խնդրել, որ նրանք չվիրավորեն Մադրիդի «Ռեալին»: Ինչպես հաղորդում է AS-ը, Սեսկ Ֆաբրեգասի գոլից հետո «Բարսելոնյան» երկրպագուների տրիբունայի մեծ մասը սկսել է վիրավորել Մադրիդի «Ռեալը»: Դա դուր չի եկել Գվարդիոլային և վերջինս նրանց արգելել է այդպիսի արտահայտություններ անել: