Իսպանիայի հավաքականի ավագ Իկեր Կասիլիասը որոշել է ընթրիք կազմակերպել ազգային հավաքականի խաղացողների մասնկացությամբ, տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը։ Ընթրիքը տեղի կունենա Չիլիի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ իսպանացիների հանդիպման նախօրեին, ներկա կգտնվեն հիմնականում «Ռեալի»և «Բարսելոնայի» ֆուտբոլիստները։ Սակայն այս ընթրիքը հատուկ նպատակ է հետապնդում. մեկընդմիշտ վերացնել 2 գրանդերի միջև լարվածությունը և վերջ դնել տարիների պատերազմին: Հիշեցնենք, որ արքայականի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Կասիլիասի խաղաղասիրությունը չի ողջունում, սակայն դա թիմի ավագին չի մտահոգում և նա մնում է իր դիրքորոշմանը հավատարիմ: Հաշվի առնելով, թե վերջերս, որքան բռնկուն և անկանխատեսելի է դարձել Մոուրինիոն, երևում է, որ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: