Այսպիսի մրցաշրջանի սկիզբ դեռ ոչ մի ֆուտբոլիստ չէր կարող նույնիսկ երազում տեսնել: Ֆաբրեգասը, որը «Արսենալից» տեղափոխվեց «Բարսելոնա», արդեն իսկ երկրորդ խաղում ստանում է երկու գավաթ: Առաջին խաղում թիմի հետ նա ստացավ Իսպանիայի սուպերգավաթը, իսկ երեկ՝ Ժոան Գամփերի գավաթը: Հիշեցնենք, որ երեկ նա խփեց իր առաջին գոլը «Բարսելոնայի» կազմում, իսկ «Ռեալի» հետ խաղի ժամանակ գոլային փոխանցում կատարեց: Տա Աստված, որ նա` իր ներկայությամբ չխանգարի Տիագոյի զարգացմանը: