«Բարսելոնայի» երկրորդ թիմի նախկին հարձակվող Նոլիտոն փայլում է իր այժմյա ակումբում: Իսպանացին 5 խաղում խփել է 5 գնդակ և շարունակում է իր կայուն խաղը «Բենֆիկայում»: ՉԼ որակավորման փուլում 2 անգամ գրավել է թուրքական «Տրազբոնսփորի» դարպասը, մեկ գոլ էլ հոլանդական «Տվենտեյի»: Պորտուգալիայի առաջնության շրջանակներում նա խփել է 2 գնդակ: Առաջին տուրում գրավել է «Ժիլ Վիսնտեյի», իսկ երկրորդ տուրում «Ֆեյրենսիի» դարպասը: