Խեդիրան հավաստիացնում է, որ Օզիլը չի մեղադրել Վիլլային
«Մեսութ Օզիլը երբեք չի գրել Թվիթթերյան պատին, թե մեղադրել է Դավիդ Վիլլային: Ասեմ ավելին, Օզիլը չունի Թվիթթերյան ըքաունթ»,- եզրափակել է Սամիր Խեդիրան: Սուպերգավաթի ավարտին տեղի ունեցած ծեծկրտուքի ժամանակ պարզ երևում է, որ Օզիլը և Վիլլան բախվում են միմիանց: Մի քանի ժամ անց համացանցում հայտնվեց տեղեկություն, թե իբրև Դավիդը վիրավորել է Օզիլի կրոնը՝ իսլամը: Սակայն այսօր գերմանացի կիսապաշպտան Սամիր Խեդիրան իր թվիթթերյան պատին հայտարարել է, որ այդ ամենը սուտ է և Օզիլը չի մեղադրել Վիլլային: Պետք է նշել, որ այս ամենը կարող էր լինել ուղղակի վիրավորանք և ռասիստական քայլ ինչ-որ մեկի կողմից: