Ինչպես հաղորդում է AS-ը, Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ Արսեն Վենգերը համարվում է նրա երկրորդ հայրը: Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը վերջերս «Արսենալից» տեղափոխվեց «Բարսելոնա» , որի մարզիչը Արսեն Վենգերն էր: «Կարծում եմ, որ Կատալոնիայում սխալ կարծիք է ձևավորվել նրա մասին: Հենց նրա «պատճառով» ես կարողացա հագնել «Բարսայի» մարզաշապիկը: Այնտեղ որոշումները նա էր կայացնում և հենց նա ինձ ասաց, որ կարող եմ տեղափոխվել «Բարսելոնա»,- եզրափակել է իսպանացի կիսապաշտպանը:
|