Ինչպես հաղորդում է AS-ը, Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն, թիմակից Օզիլը և «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան չեն որակազրկվի Իսպանիայի առաջնության առաջիկա խաղում: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրման համաձայն, այն ֆուտբոլիստները, որոնք ստացել են կարմիր քարտ, որակազրկվում են այն առաջնություններում կամ գավաթային խաղերում, որտեղ որ ստացել են տվյալ զգուշացումը: Հիշեցնենք, որ Մարսելոն կարմիր քարտ է ստացել Ֆաբրեգասի դեմ կոպիտ խաղալու համար, իսկ Օզիլն ու Վիլյան՝ կոնֆլիկտի ժամանակ ակտիվ լինելու և իրար հրմշտելու:
|