«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան հայտարարել է մամուլին, որ պետք է մոռանալ «Սուպերգավաթում» տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Հենց ինքը՝ Վիլյան, «կռվարարներից» ամենաակտիվն էր, ինչից հետո ստացավ կարմիր քարտ մրցավարի կողմից: Նշենք, որ վերջին կլասսիկոների ընթացքում այսպիսի վեճերը դարձել են սովորական: «Մենք այդքան էլ լավ մարզավիճակում չէինք, ուստի չէինք կարող ավելի լավ խաղ ցուցադրել: Այժմ մենք պատրաստվում ենք իսպանիայի առաջնությանը: Մենք հաղթեցինք ուժեղ մրցակցի և «Բարսելոնայի» թանգարանում ավելացրեցինք ևս մեկ գավաթ: Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստների բախմանը, ապա նշեմ, որ դա եղավ Մարսելոյի կոպիտ խաղից: Պետք է մոռանալ ամեն ինչ և ուրախանալ գավաթի հաղթանակի կապակցությամբ»,- եզրափակել է Վիլյան: